Ուկրաինայի ռադայի պատգամավորը նոկդաունի է ենթարկել գործընկերոջը
Լուսանկարում Անդրեյ Իվանչուկն է
Ուկրաինայի ընդդիմադիր «Բատկիվշինա» խմբակցության պատգամավոր Անդրեյ Իվանչուկը և նախկին անդամ Իգոր Սկոսարը վիճաբանել են Ուկրաինայի խորհրդարանի շենքում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, Գերագույն ռադայի շենքում, խորհրդարանի երեկոյան նիստի ավարտին։
Թերթի տեղեկություններով՝ Սկոսարը, քայլելով միջանցքում, խոսել է հեռախոսով և խոսակցության ընթացքում Իվանչուկին անպատեհ բառով կոչել։ Դա լսել է Իվանչուկը։
«Իվանչուկը մոտեցել է գործընկերոջը և նրան 4 հարված հասցնելով նոկդաունի ենթարկել»,-գրում է գործակալությունը։ Ծեծկռտուքին ականատես են եղել նաև այլ պատգամավորներ։
Սկոսարն ապրիլին լքել էր ընդդիմադիր խմբակցության շարքերը, սակայն ոչ մի այլ խմբակցության չի միացել։
Գերագույն ռադայի պատգամավորների միջև ծեծկռտուքները նորություն չեն, գրում է աղբյուրը։










