ԱՄՆ-ի բնակիչը կարող է բանտում հայտնվել արծվին փրկելու համար

23:37 • 21.06.13

Միացյալ Նահանգների բնակիչը կարող է բանտում հայտնվել սպիտակագլուխ արծվին փրկելու համար: Նրան բացատրել են, թե գիշատիչ թռչունը, որին ինքը փրկել է, գտնվում է պետության վերահսկողության ներքո և նրան բնական միջավայրից հեռացնելը անօրինական քայլ է, գրում է Russia Today-ը:


Ամերիկացու խոսքով թռչունը հայտնվել է ծուղակում՝ ճահճուտներում և չի կարողացել թռչել: Վերջինս էլ, ով բնական պաշարների պահպանման վարչության նախկին աշխատակից է, խղճացել է թռչնին և ազատել է նրան:


Թռչունը, չնայած ամերիկացու արգելքներին, չի ցանկացել հեռանալ իր փրկչից և գնացել է նրա ետևից, ինչից հետո տղամարդը հոգ է տարել թռչնի մասին և այժմ պատրաստվում է նրան հանձնել տեղի կենդանաբանական այգի: Սակայն նրան կարող է ազատազրկում սպառնալ, բացի այդ նա ստիպված է 500 դոլար տուգանք վճարել:


Սպիտակագլուխ արծիվը ԱՄՆ-ի խորհրդանիշներից մեկն է, և 1967-ից գտնվում է Միացյալ Նահանգների դաշնային կառավարության պահպանության ներքո: