«24- ժամ-Լե Ման» արշավի ժամանակ դանիացի սպորտսմեն է մահացել

22:56 • 22.06.13

Դանիացի ավտոմրցարշավորդ Ալան Սիմենսոնը վթարի է ենթարկվել «24- ժամ-Լե Ման» ավտոմրցարշավի ժամանակ և ստացված վնասվածքների հետևանքով ավտոմրցարշավորդը մահացել է, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ տեղի լրատվամիջոցներին հղումով:


Միջադեպը
տեղի է ունեցել մրցարշավի երրորդ շրջանի ժամանակ, երբ դանիացի վարորդը, կորցնելով մեքենայի ղեկավարումը, վթարի է ենթարկվել:


34-ամյա մարզիկի ինքնագիտակցությունը տեղն է եղել, երբ նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:


«24-
ժամ-Լե Մանը» հնագույն ավտոմրցարշավներից մեկն է, որն անցկացվում է 1923 թվականից Ֆրանսիայի Լե-Ման քաղաքի մոտակայքում: