Նոր Նորքում քաղաքացին ձոր տանող ճանապարհին զենք–զինամթերք է թողել

12:44 • 22.06.13

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հունիսի 21-ին՝ ժամը 17.55-ին, Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածի թիվ 13 շենքի մոտից ձոր տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ և ինքնաձիգի 60 փամփուշտ:
 

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: