Բոլիվիայում սպիրտ տեղափոխող բեռնատարի պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել
Բոլիվիայում սպիրտ տեղափոխող բեռնատարի պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 10 մարդ, ևս 14-ը ստացել են վնասվածքներ, հաղորդում է Риа Новости-ն։
Աղետը տեղի է ունեցել Պերուի հետ կապվող մայրուղու վրա: Տեղի իշխանությունները հայտնել են, որ պայթյունի արդյունքում վնասվել են կամ ամբողջովին վերացվել են 11 մեքենաներ:
Ըստ հետաքննության նախնական տվյալների, բեռնատարի վարորդը կորցրել է ղեկավարումը և բախվել է մայթեզրին կանգնած մեքենաներին, սպիրտը թափվել է և վառվել է, ինչի հետևանքով զոհերի մեծ մասը այրվել է։










