Բրազիլիայում ավտոբուսի վթարի հետևանքով 7 մարդ է մահացել, ևս 30-ը վիրավորվել է

23:04 • 22.06.13

Բրազիլիայի հյուսիսարևելյան Սեարա նահանգում այսօր ավտոբուսի վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 7 մարդ մահացել է, 30-ը վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:


Հետաքննության
տվյալներով՝ ավտոբուսի վարորդը քնով է ընկել գիշերային երկարատև ճամփորդության ժամանակ, ինչ հետևանքով չի կարողացել շրջադարձ կատարել ժամանակին, և մեքենան շրջվել է:


Հաղորդվում
է, որ մեքենան Բելեմ քաղաքից ուղևորվում էր Ֆորտալեսա ամրոց: