Կանադայում ջրհեղեղների զոհ է դարձել 3 մարդ
Կանադայի հարավում գտնվող Ալբերտա նահանգում ջրհեղեղի զոհ է դարձել 3 մարդ։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հաղորդել են ոստիկանությունից։
Զոհերի մարմինները հայտնաբերվել են Հայվուդ գետում։ Շարունակվում են նաև անհետ կորած կնոջ որոնումները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուժգին ջրհեղեղների պատճառով Կանադայի արևմուտքում տարհանվել է ավելի քան 100.000 մարդ։
Բնական աղետի հիմնական հարվածը կրել է Ալբերտա նահանգը, որտեղ, չդադարող անձրևների հետևանքով հուներից դուրս են եկել գետերը։
Հիմնական ճանապարհները ջրածածկ են եղել, այնտեղ ավտոմեքենաներով արգելափակվածներին հնարավոր է եղել տարհանել միայն ուղղաթիռների միջոցով։










