Մերձմոսկովյան շրջանում հերոսների և նախագահների համար նախատեսված գերեզմանատուն է բացվել
ՌԴ Մոսկվայի մարզում տեղի է ունեցել Զինվորական դաշնային գերեզմանատան բացման արարողությունը։ Արարողությանը մասնակցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է top.rbc.ru-ն։
Շոյգուի խոսքով՝ գերեզմանատունը կոչված է դառնալ մի վայր, որտեղ «կպահպանվի մեր երկրի նշանավոր քաղաքացիների մասին հիշողությունը»։
Այն նախատեսված է ՌԴ և Խորհրդային Միության նախագահների, կառավարությունների ղեկավարների, ՌԴ և ԽՍՀՄ հերոսների, նախարարների, մարշալների, բանակի գեներալների և այլոց համար։
Առաջին հուղարկավորությունը տեղի է ունեցել երեկ. հողին է հանձնվել Մեծ հայրենական պատերազմի ժամանակ զոհված անհայտ զինվորի աճյունը։













