Ամուսինները մոլորվել են անապատում և մահացել ծարավից

18:12 • 22.06.13

Ամուսինները ծարավից մահացել են՝ մոլորվելով Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող ընդարձակ անապատում, որը հայտնի է Դատարկ թաղամաս անունով (Empty Quarter), տեղեկացնում է BBC-ին:


Անվտանգության
ուժերը լայնածավալ որոնողական աշխատանքներ են սկսել զույգին գտնելու ուղղությամբ այն բանից հետո, երբ հարազատները ահազանգել են նրանց անհետացման մասին:


Կնոջը գտել են իրենց շրջված մեքենայի մոտակայքում, ինչից հետո որոնողական ուղղաթիռի օգնությամբ հայտնաբերել են նաև ամուսնուն՝ 10 կմ հեռավորության վրա:


Աղբյուրի
հաղորդմամբ՝ տվյալ տարածաշրջանում ջերմաստիճանը կարող է հատել 50 C-ի սահմանը:


Անվտանգության
աշխատակիցների վարկածով՝ ամուսինը օգնություն կանչելու կամ պարզապես ջուր գտնելու հուսահատ փորձեր է կատարել անհյուրընկալ անապատի ընդարձակ տարածքում: