Կալիֆոռնիայում ընտրել են աշխարհի ամենատգեղ շանը

12:33 • 22.06.13

Վալլե (Walle) մականունով 4-ամյա շունը դարձել է աշխարհի ամենատգեղ շների 25-րդ մրցույթի հաղթողը, որն անցկացվել է կալիֆոռնիական Չիկո քաղաքում, հայտնում է Лента-ն՝ Fox News-ին հղումով։

 

Հաղթանակի համար Վալլեն ու իր տերը գումարային մրցանակ են ստացել։ Կանոնների համաձայն՝ շունը պետք է հաջորդ շաբաթ հայտնվի մի քանի հեռուստաալիքներով հեռարձակվող հաղորդումներում։

 

Շան տիրուհի Թեմի Բարբին ասել է, որ կենդանուն գնել է, երբ չորքոտանին ընդամենը 3 ամսական էր։ Նրա պատմելով՝ մարդիկ իրեն պարբերաբար ասել են, որ շան հետ մի բան այն չէ, սակայն նա, միևնույն է, սիրում է Վալլեին։

 

Նախորդ տարի մրցույթը հաղթել էր չինական սրածայր շունը՝ Մագլին։