Գերմանիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով 20 մարդ է տուժել

18:10 • 22.06.13

Ավելի քան 20 մարդ է տուժել այսօր գերմանական Բագ Լասֆե քաղաքում գնացքի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով։


Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել երկաթուղային հատման վայրում։


Ծանր վնասվածքներ են ստացել մեքենավարն ու բեռնատարի վարորդը։


Անցումի մոտ չի եղել արգելապատնեշ, մինչդեռ եղել լուսացույց և համապատասխան նշան, ասել են ընդգծել են իրավապահ մարմինները։


Սկսվել է հետաքննություն։