Թուրքիայում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել՝ Գեզի այգու ցույցերով պայմանավորված

13:53 • 22.06.13

Թուրքիայում 20 օրից ավելի շարունակվող ցույցերի և անկարգությունների շրջանակներում երեկ ձերբակալությունների հերթական փուլն է տեղի ունեցել։

 

Ինչպես տեղեկացնում է «Ռադիկալը», ձերբակալվածներ կան ինչպես մայրաքաղաք Անկարայում, այնպես էլ Ստամբուլում։


Անկարայի փողոցներում բարիկադներ դնել ցանկացող ցուցարարների դեմ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրի շիթեր է կիրառել։ Այդ ընթացքում մի ցուցարար թունավորվել է գազից։
 

Ստամբուլում երկու օր առաջ տեղի ունեցած գործողության ընթացքում ձերբակալված 67 հոգուց 18-ի դեմ գործ է հարուցվել «ահաբեկչական խմբավորման անդամակցելու», «հանրային գույքին վնաս հասցնելու» մեղադրանքներով։


Նույն մեղադրանքներով Անկարայում կալանավորվել է 9 ցուցարար։