Հորդանանն ԱՄՆ-ից 700 զինվոր է խնդրել

09:59 • 22.06.13

Հորդանանում զորավարժությունների մասնակցող 700 ամերիկացի զինծառայողներ կմնան այս երկրում, քանի որ համապատասխան խնդրանքով Միացյալ Նահանգներին է դիմել Հորդանանի կառավարությունը։

 

Ինչպես նշում է Лента-ն, այս մասին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նամակով հայտնել է Կոնգրեսին՝ ընդգծելով, որ և՛ Ամմանը, և՛ Վաշինգտոնն անհանգստացած են Հորդանանին սահմանակից Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմով։

 

Նախագահը շեշտել, որ զինծառայողները կմնան Հորդանանում այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը կպահանջի դա։ Այժմ Հորդանանում ԱՄՆ-ի զինուժը կազմում է հազար մարդ։