Վենեսուելայի նախագահը հուլիսի սկզբին կայցելի Մոսկվա

16:08 • 22.06.13

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հուլիսի 1-2-ը կայցելի Մոսկվա՝ մասնակցելու գազ արտահանողն երկրների համաժողովին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին տեղեկացրել է Մոսկվայում Վենեսուելայի դեսպանատունը։


Նրանք
հավելել են, որ Մադուրոյի այցի նախապատրաստական հարցերը քննարկվել են նախօրեին՝ Մոսկվայում Վենեսուելայի նոր դեսպանի և ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հանդիպման ընթացքում։
 


Վենեսուելայի
դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը Ռյաբկովին է հանձնել հավատարմագրի պատճենը։


Մարտի 24-ին, դեռևս նախագահի պաշտոնակատարի պաշտոնում Մադուրոն հաղորդել էր, որ Գազ արտահանողների ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Ես կլինեմ այնտեղ»,- գրել էր Մադուրով՝ Twitter-ում։