Մեքսիկայում փոթորկի պատճառով տարհանվել է ավելի քան 2000 մարդ

00:12 • 22.06.13

Մեքսիկական Վերակրուս նահանգում մոլեգնող «Բարրի» արևադարձային փոթորկի հետևանքով 1 մարդ զոհվել է, իսկ ավելի քան 2.000 մարդ տարհանվել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Տեղական իշխանություններն այսօր դիմել են դաշնային կառավարությանը՝ խնդրելով արտակարգ իրավիճակ հայտարարել Վերակրուս նահանգի մի շարք բնակավայրերում, որոնք հայտնվել են ջրի տակ: Հայտնի է, որ մահացել է 48-ամյա մի ֆերմեր, ով փորձում էր ձիով անցնել կիրճը:


Փոթորիկների ժամանակաշրջանն օվկիանոսում շարունակվում է հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը: