ԵՄ ֆինանսների նախարարները չեն կարողացել համաձայնեցնել բանկերի առողջացման մասին օրինագիծը
Եվրոպական Միության անդամ երկրների ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների խորհրդին մինչ ուշ գիշեր տևած նիստում այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ տարածաշրջանի բանկերի վերակապիտալիզացիայի և առողջացման մասին օրինագծի շուրջ։
«Բանակցությունները դադարեցվել են, կվերականգնվեն չորեքշաբթի»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է իրավիճակին քաջատեղյակ աղբյուրը։
Քննարկումը կանցկացվի խորհրդի արտահերթ նիստում, Բրյուսելում, Եվրամիության անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ։
Չհամաձայնեցված օրինագիծը կոչված է կրճատել հարկատուների գումարները խնդրահարույց վարկային հաստատություններին որպես օգնություն տրամադրման գործընթացում։










