Գազայում 2 մարդ է մահապատժի ենթարկվել՝ Իսրայելի համար լրտեսության մեղադրանքով

21:18 • 22.06.13

Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» պաղեստինյան արմատական խմբավորման առաջնորդները հայտնել են երկու տղամարդկանց մահապատժի ենթարկելու մասին, ում մեղավոր էին ճանաչել Իսրայելի օգտին լրտեսություն անելու գործով, հայտնում է rosbalt.ru-ն:


Իրավապաշտպանների
կարծիքով մահապատիժները հակասում են Պաղեստինի օրենքներին, որոնց համաձայն նման ծանր հանցանքները պետք է քննվեն Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի կողմից:


Սակայն «ՀԱՄԱՍ» խմբավորումը կապ չի պահպանում պաղեստինցիների հետ Արևմտյան ափին: Վերջիններիս կարծիքով նման մահապատիժը կարող է հանգեցնել մի շարք պաղեստինցիների՝ իսրայելցիների հետ համագործակցության դադրեցմանը:


Խմբավորման առաջնորդները հայտնում են, որ Իսրայելին տեղեկատվության տրամադրումը Գազայի հատվածին մեծ վնաս է հասցնում:


Ավելացնենք
, որ 2007-ից ի վեր, ինչ «ՀԱՄԱՍ» խմբավորումն իշխանության է անցել Գազայի հատվածում, մահապատժի են ենթարկվել 16 պաղեստինցիներ: