Սնոուդենը բրիտանական լրատվամիջոցներին մեղադրել է քաղաքացիներին զանգվածաբար գաղտնալսելու համար

18:00 • 22.06.13

Բրիտանիայի էլեկտրոնային անվտանգության գործակալությունը ստուգել է բազմաթիվ էլեկտրոնային փաստեր և լրտեսել է սեփական քաղաքացիներին շատ ավելի շատ, քան ԱՄՆ հատուկ ծառայությունները։


Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակիցը Էդվարդ Սնոուդենը, ով ԱՄՆ հատուկ գործակալությունների գաղտնի փաստաթղթերը փոխանցել էր լրատվամիջոցներին. տեղեկացնում է Lenta.ru-ն։


Սնոուդենի խոսքերով՝ գործակալությունը ակտիվորեն վերահսկել է միջազգային հեռախոսներն ու համացանցը։ Ընդհանուր առմամբ՝ վերահսկվել է 200 մալուխ, ինչը թույլ է տվել օրական 600 մլն հաղորդագրություն կարդալ։


Էդվարդ Սնոուդենը հավելել է, որ դա դժվար թե գաղտնիք համարվի, քանի որ ծառայությունը հենց այդ նպատակով էլ ստեղծվել է։


Ավելի վաղ՝ «Մեծ ությակի» գագաթնաժողովի նախօրեին, Սնոուդենը հայտարարել էր, որ դեռևս 2009թ.-ին՝ G20-ի գագաթնաժողովի ընթացքում բրիտանական հատուկ ծառայությունները փորձել էին գաղտնալսել բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում ՌԴ այդ ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցները։