Իսպանիայի ոստիկանությունը «Ալ-Կաիդաի» համար աշխատող 8 մարդու է ձերբակալել

22:37 • 22.06.13

Իսպանիայի ոստիկանությունը շաբաթ 8 մարդու է ձերբակալել, ովքեր զբաղվում են «Ալ-Կաիդային» առընթեր խմբավորումների համար մարդկանց հավաքագրմամբ:

Իսպանիայի ՆԳ նախարար Խորխե Ֆերնանդես Դիասի հաղորդմամբ՝ վերջիններս 50 մարդ են ուղարկել Սիրիա ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար, հայտնում է The Guardian պարբերականը:


Խորխե Ֆերնանդես Դիասը տեղեկացրել է, որ տղամարդկանց ձերբակալել են Իսպանիայի հարավում գտնվող Աֆրիկյան գաղութի տարածքում, որտեղ նրանք իրականացրել են իրենց գործունեությունը:


Նախարարի
տվյալներով՝ Սիրիա մեկնած անձինք մասնակցել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչախմբի դեմ պայքարին: Նրանցից ոմանք եղել են մահապարտներ: