«Փառք Ստալինին» կազմակերպությունը պահանջում է Գորիում վերականգնել Ստալինի արձանը

18:54 • 22.06.13

«Փառք Ստալինին» կազմակերպության ներկայացուցիչները խորհրդային առաջնորդի հայրենի քաղաք Գորիում բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով քաղաքին վերադարձնել հուշարձանը, որը կենտրոնական հրապարակից ապամոնտաժվել էր մի քանի տարի, տեղեկացնում է News Georgia-ն։


Գորիի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած ակցիայի մասնակիցները պահանջել են տեղադրել հուշարձանը Ստալինի տուն-թանգարանի տարածքում, ինչպես խոստացել էին քաղաքային իշխանությունները։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իոսիֆ Ստալինի հուշարձանը Գորիում վերականգնելու համար 2013թ-ի քաղաքային բյուջեով գումար է հատկացվել։


«Թող ինչպես վերցրել են, այնպես էլ տեղադրեն Ստալինի հուշարձանը։ Նա մեծ անձնավորություն էր, ծնվել է Վրաստանում՝ Գորիում։ Նա արժանի է, որ իր հուշարձանը լինի Գորիում։ Մենք դեռ խաղաղ ակցիաներ ենք իրականացնում, սակայն հետո կարող ենք դիմել ավելի վատ միջոցների»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը։


Ստալինի ամենահայտնի արձանը Գորիի կենտրոնական հրապարակից ապամոնտաժվել էր 2010թ.-ի Վրաստանի իշխանությունների որոշմամբ։ Այդ ժամանակ հաղորդվել էր, որ արձանը տեղափոխվելու է Ստալինի տուն-թանգարանի տարածք։