Թուրքիայում սիրիացիների թիվը հասել է մոտ կես միլիոնի

13:34 • 22.06.13

Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների թիվը հասել է մոտ 500 հազարի, տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթը»։

 

Համաձայն տեղեկությունների՝ ավելի քան 200.000 փախստական պաշտոնապես գրանցվել է Թուրքիայում, իսկ մոտ 250.000-ն էլ երկրում մնում են առանց գրանցման։

 

Համաձայն կանխատեսումների, եթե Սիրիայում բախումները շարունակվեն մինչև այս տարվա վերջ, Թուրքիայում փախստականների թիվը կկազմի մեկ միլիոն։

 

Սիրիայում հակակառավարական ուժերի և զինյալ ընդդիմության միջև բախումները շարունակվում են արդեն երկու տարուց ավելի։ ՄԱԿ-ի տեղեկություններով՝ Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 90.000 մարդ, մոտ 3 մլն մարդ հումանիտար օգնության կարիք ունի։