Աֆղանստանում «Թալիբան» շարժման 18 զինյալներ են սպանվել
Աֆղանստանի անվտանգության ուժերին հաջողվել է հետ մղել «Թալիբան» շարժման խոշոր խմբավորման զինյալներին, ովքեր հարձակում էին նախապատրաստում երկրի հյուսիսում գտնվող ռազմական կառույցների վրա։ Գործողության արդյունքում կառավարական զորքերին և նրանց միացած ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել 18 և վիրավորել 11 գրոհայինների:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, Աֆղանստանի ՆԳ նախարարությունը հայտարարության է տարածել, ըստ որի, կառավարական զորքերի՝ Կունդուզ քաղաքում գտնվող անցակետի վրա հարձակում են իրականացրել ուրբաթ:
Թալիբները, ներխուժելով քաղաք, կրակ են բացել ռազմական կառույցների ուղղությամբ: 12 ժամ տևած մարտի արդյունքում հաջողվել է ծայրահեղականներին դուրս մղել քաղաքից:
Զոհվել է նաև Կունդուզի իրավապահ մարմինների երկու աշխատակից։
Հունիսի 19-ին աֆղանական ուժային կառույցներին է փոխանցվել երկրի անվտանգությունն ապահովելու ողջ պատասխանատվությունը:










