Սիրիացի ապստամբների թվում «լավ տղաներ» չկան, և նրանց զինելը վտանգավոր է. ՄԱԿ-ի պաշտոնյա

14:33 • 22.06.13

Սիրիացի զինյալների խմբերում չի կարելի ընտրել միանշանակ «լավ տղաների», և, առավել ևս, նրանց զենք ուղարկել։ Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումները հետաքննող հանձնաժողովի ղեկավար Պաուլու Սերժիու Պինեյրուն։

 

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ապստամբներին ռազմական օգնություն կցուցաբերեն։ Ինչպես պնդում է Վաշինգտոնը, իրենց հայտնի էր դարձել, որ սիրիական իշխանություններն ապստամբների դեմ թունավոր նյութեր են կիրառում։

 

ԱՄՆ վարչակազմը վստահեցնում է, որ զենքերը չեն ընկնի «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող այնպիսի խմբավորումների ձեռքը, ինչպիսին, օրինակ, «Ջեբհաթ ան-Նուսրան» է։

Պինեյրույի խոսքով՝ նրանց տարբերակել հնարավոր է։ «Լավ կամ վատ տղաներին տարբերակելը շատ հարաբերական է»,-ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո։

 

Նա զգուշացրել է, որ «լավ» համարվող զինյալներին զենք տրամադրելու որոշումը չի օգնի հակամարտության լուծմանը։ «Հակառակը, դա միայն կհանգեցնի բռնության աճին և ռազմական հանցագործությունների ավելացմանը»,-հայտարարել է նա։