ԱՄՆ դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել իր 2 երեխաների մահվան մեջ մեղավոր մորը

23:37 • 22.06.13

ԱՄՆ Ֆիլադելֆիայի դատարանը 250.000 դոլար գրավի դիմաց համաձայնել է ազատ արձակել Եկատերինա Շեյբլին, ով մեղադրվում է իր 2 երեխաների սպանության մեջ, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:


Շեյբլ ամուսինները մեղադրվում են իրենց 2 որդիների՝ 8-ամսական Բրենդոնի և 2-ամյա Կենտի սպանության մեջ. նրանք հրաժարվել են թոքերի բորբոքումը բուժել բժշկությամբ՝ կարծելով, որ երեխաներին կարող է փրկել միայն հավատը:


Չնայած
Եկատերինա Շեյբլը ազատվել է գրավի դիմաց, դատարանը մերժել է նույն պայմանով ազատել նրա ամուսնուն: