Հնդկաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 6500-ի
Հնդկաստանի իշխանությունները ահազանգել են, որ այդ երկրի հյուսիսում մոլեգնած ջրհեղեղների ու սողանքների զոհերի թիվը հասել է 6500-ի, հայտնում է Al Jazeera-ն: Այն դեպքում, երբ ավելի վաղ խոսվում էր 1000 զոհ ունենալու մտավախության մասին:
Փրկարարական աշխատանքները հետաձգվել են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով. բանակայինները չեն կարողանում հասնել աղետի գոտի՝ Ութթարաքհանդ նահանգ, խիտ մառախուղի պատճառով:
Մարդկանց փորձում են ցամաք հանել ձեռքով պատրաստված «կամուրջների» միջոցով:
Միայն այսօր Գանգես գետում 40 դիակ է հայտնաբերվել: Այս շրջանում 34 000 մարդ է տարհանվել, 50 հազար մարդ փախստական է դարձել:










