Բաղդադի շիական մզկիթում պայթյունը 12 մարդ է սպանել
Բաղդադի հյուսիսային շրջանում գտնվող շիական մզկիթում մահապարտի իրականացրած պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 12 մարդ, իսկ 25-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:
Հարձակումը կատարվել է Իրաքի մայրաքաղաքի կենտրոնից 30 կմ հեռավորության վրա՝ երեկոյան աղոթքի ժամանակ:
Ըստ լրատվամիջոցի՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում Իրաքում բազմամարդ վայրերը հաճախ են ահաբեկչության թիրախ դառնում։










