Չերնոգորիայում ավտոբուսն ընկել է կիրճը. 50 ուղևորից 20-ը զոհվել է
Չերնոգորիայում ավտուբուսն ընկել է կիրճը: Ըստ նախնական տվյալների, զոհվել է 20 մարդ, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Չերնոգորիայի պետական հեռուստառադիոյին:
Ըստ հեռուստառադիոյի տվյալների, մեքենան ունեցել է ռումինական համարանիշներ: Մեքենայում եղել է մոտ 50 մարդ, որոնցից 20-ը զոհվել է: Մոտ 30 մարդ տուժել է, որոնցից 24-ը ստացել են ծանր վնասվածքներ և տեղափոխվել են հիվանդանոցներ:










