Չինաստանի օդանավակայաններից մեկում 147 չվերթ է հետաձգվել փոթորիկի պատճառով
Չինաստանում «Բեբինկա» փոթորիկի պատճառով 147 չվերթ է հետաձգվել, որի հետևանքով ավելի քան 800 ուղևորներ չեն կարողանում լքել երկրի հարավում գտնվող Հայնան կղզին, հայտնում է РИА Новости-ն՝ չինական «Սինխուա» գործակալությանը հղումով:
Հաղորդվում է, որ շաբաթ Հայնան նահանգի Սանյա քաղաքի Phoenix միջազգային օդանավակայանում արևադարձային փոթորիկի պատճառով 110 թռիչքներ չեղյալ են հայտարարվել, իսկ 37-ը հետաձգվել են:
«Բեբինկան» այս տարի Չինաստանում տեղի ունեցած առաջին արևադարձային փոթորիկն է, որն ուղեկցվում է հորդ անձրևներով:










