Դամասկոսի մոտակայքում գրոհայինները կրակել են կանանցով և երեխաներով ավտոբուսների վրա
Դամասկոսի մոտակայքում այսօր դիպուկահարների կրակի տակ են հայտնվել կանանցով և երեխաներով մի քանի ավտոբուսներ, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով «Ալ Մայադին» հեռուստաալիքին։
Ըստ նախնական տվյալների՝ 7 մարդ սպանվել է։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Հարասթա արվարձանի շրջանում, որտեղ կրակել են ավտոբուսների վրա, և հարևանությամբ գտնվող Քաբուն և Բերզի արվարձաններում բանակային ստորաբաժանումները հետևում են զինված ծայրահեղականների բանդաներին, փոխանցում է «Ալ Վաթան» լրատվական ծառայությունը։ Նախորդ 2 օրում այնտեղ ոչնչացվել և ձերբակալվել են տասնյակ ահաբեկիչներ։ Նրանց թվում շատ են վարձու գրոհայինները արաբական երկրներից։
Դամասկոսի հյուսիսային շրջանում գրոհայինները գնադակահարում են Դամասկոս-Հոմս մայրուղու շրջանը։ Նախորդ օրվա ընթացքում ռումբեր են պայթել 1973թ. արաբա-իսրայելական պատերազմի թանգարանի մոտակայքում։ Մի քանի մարդ ստացել են վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։










