Նորքում գտնվող հանրակացարանի սենյակներից մեկում հայտնաբերվել է 60-ամյա քաղաքացու դի

13:56 • 23.06.13

Այսօր ժամը 12.31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ա.Արմենակյան փողոցի թիվ 121/7 հասցեի («Նաիրի» հյուրանոց) հարևանությամբ գտնվող հանրակացարանի թիվ 704 սենյակի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարնրի օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 12.53-ին փրկարարները բացել են դուռը և սենյակում՝ մահճակալին, հայտնաբերել 60-ամյա (1953 թ. ծնված) Ն. Կագռամանովի դին: