Լիբանանի հարավում զինյալները գրոհել են բանակային անցակետի վրա

21:17 • 23.06.13

Հարավային Լիբանանի մայրաքաղաք Սայդան այսօր վերածվել է լիբանանյան բանակի զինծառայողների և արմատական սուննի քարոզիչ շեյխ Ահմեդ ալ-Ասիրայի աջակից զինյալների միջև տեղի ունեցող դաժան բախումների ասպարեզի, հայտնում է ИТАР-ТАСС-ը:


Լիբանանյան «Ալ-Ջեդիդ» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իսլամիստները գրոհել են բանակային անցակետը, որ գտնվում Աբրա արվարձանում: Կրակահերթի հետևանքով երկու սպա և մեկ զինվոր է զոհվել, ևս մի քանի զինծառայողներ վնասվածքներ են ստացել: Նրանցից ոմանք արդեն տեղափոխվել են հիվանդանոց:


Շեյխ ալ-Ասիրը համարվում է տեղի սալաֆիտների ռազմատենչ առաջնորդներից մեկը, ով աջակցում է սիրիացի ապստամբներին: Նախորդ շաբաթ, ինչպես նշում է աղբյուրը, վերջինս սպառնացել է շիաների «Հեզբոլլահ» խմբավորմանը, որի զինյալները պայքարում են Սիրիայի կառավարական զորքերի կողմից: