Պակիստանում 10 արտասահմանցի զբոսաշրջիկ է սպանվել, այդ թվում` Ուկրաինայի 5 և ՌԴ 1 քաղաքացի
Պակիստանի հյուսիսում Գիլգիթ նահանգում կիրակի զինված գրոհայինների հարձակման հետևանքով 10 արտասահմանցի զբոսաշրջիկ է զոհվել, այդ թվում՝ Ռուսաստանից և Ուկրաինայից, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սինհուա գործակալությանը։
Զոհվածների մեծ մասը լեռնագնացներ են եղել։ Ըստ տարբեր գնահատականների՝ 10 կամ 12 զինված գրոհայիններ մտել են հյուրանոց, արթնացրել զբոսաշրջիկներին, այնուհետև նրանց դուրս բերել և գնդակահարել։
Տասը զբոսաշրջիկներից մեկը եղել է Ռուսաստանից, 5-ը՝ Ուկրաինայից, 3-ը՝ Չինաստանից։ Եվս մեկ զբոսաշրջիկի ազգությունը պարզված չէ, նշել է Գիլգիթ նահանգի գեներալ-տեսուչի տեղակալ Ալի Շերը։ Զոհվածների դիակներն ուղղաթիռով տեղափոխվել են երկրի մայրաքաղաք Իսլամաբադ։
Երկրի վարչապետ Նավազ Շարիֆը և նախագահ Ասիֆ Ալի Զարդարին դատապարտել են հարձակումը։ Ոչ մի խմբավորում դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։










