ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում լարվածության աճի համար

14:46 • 23.06.13

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կարծիք է հայտնել, որ հենց Սիրիային ցուցաբերված Մոսկվայի աջակցության հետևանքով են ակտիվացել սիրիացի ապստամբները, հայտնում է Коммерсанть-ը:


Ավելին՝ Քերին ասել է, որ Ռուսաստանը պետք է իր վրա վերցնի Սիրիայում կատարվողի համար մեղքի մի մասը:
Քերին նշել է, որ ԱՄՆ-ին մեծապես մտահոգում է ռուսական զենքի մատակարարումը Սիրիայի կառավարությանը, որը Ռուսաստանի օգնությամբ այժմ պատերազմում է սեփական ժողովրդի դեմ:


Աղբյուրը նշում է, որ Մեծ ությակի գագաթնաժողովին Օբաման ու Պուտինը ոչ միայն աշխատում էին կտրուկ հայտարարություններ չանել Սիրիայի հարցով, այլև կարծես անգամ վախենում էին միասին միևնույն տարածքում գտնվել:


Коммерсанть-ը նշում է նաև, որ թերևս պատահական չէ այն, որ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը Ռուսաստանին ներառել է այն երկրների շարքում, որտեղ մարդկանց առևտուր կա և որոնց դեմ պետք է պատժամիջոցներ ընդունել: