Ցուցարարները վրանային ճամբար են խփել Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետի տան առաջ
Բրազիլիայում մի խումբ ցուցարարներ այսօր վրանային ճամբար են խփել Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Սերժիո Կաբրալի տան դիմաց՝ փակելով երթևեկության ճանապարհը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով բրազիլական լրատվամիջոցներին:
Ոստիկանության աշխատակիցների հետ բանակցություններից հետո ցուցարարներն ազատել են ճանապարհի երթևեկելի մասը, սակայն ճամբարը հավաքել նրանք չեն համաձայնել:
Ոստիկանների տեղեկացմամբ՝ ցուցարարների թվաքանակի ավելացման դեպքում ճանապարհը դարձյալ կարող է փակվել: Ներկա պահին նահանգապետի տան առջև հավաքվել են 40 ցուցարարներ, ովքեր մտադիր են այնտեղ մնալ մինչև երկուշաբթի:
Ցուցարարները փողոցներ են դուրս եկել բրազիլական նահանգների առնվազն 10 մայրաքաղաքներում և 23 այլ քաղաքներում:
Բրազիլիայում հակակառավարական ցույցերն սկսվել են 10 օր առաջ, որի համար դրդապատճառ էր դարձել ավտոբուսի ուղևորավարձի թանկացումը:










