Հռոմում 100 հազար մարդ է մասնակցում «գործազուրկների ցույցին»
Իտալիայի մայրաքաղաքում 100 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ բողոքելով երկրում տարածված գործազրկության և վարչապետ Էնրիկո Լետտայի գլխավորած կառավարության դեմ, հայտնում է Газета.Ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով:
Հռոմում անցկացվող երթերն ու հանրահավաքը կազմակերպվել են իտալական խոշորագույն արհմիությունների՝ Իտալիայի արհմիությունների կոնֆեդերացիայի, Իտալիայի աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի և Իտալիայի միության կողմից:
Իտալիայում դժգոհություններ ավելացել են վարչապետի պաշտոնում ձախակենտրոն Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Էնրիկո Լետտայի նշանակումից հետո, տեղեկացնում է աղբյուրը:
Իտալիան վերջին 40 տարիների ընթացքում ամենազգալի անկումն է ապրում. երկրում գործազրկության մակարդակը ապրլին գերազանցել էր 12 տոկոսը, որը պատմության ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:










