Իսպանիայում ոստիկանությունը ձերբակալել է 84 մարդու՝ խթանիչների ապօրինի տարածման մեղադրանքով
Իսպանիայի ոստիկանությունը չեզոքացրել է երկու հանցավոր կազմակերպությունների, որոնք զբաղվում էին խթանիչների ապօրինի վաճառքով: Տեղի ոստիկանության հաղորդած տվյալներով՝ այսօր 84 մարդ է ձերբակալվել՝ Պորտուգալիայից, Հունաստանից և Չինաստանից արգելված դեղամիջոցներ ներկրելու մեղադրանքով, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Իտալական և իսպանական ոստիկանության համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է բռնագրավել Հունաստանից Իտալիայի տարածքով տեղափոխվող բեռը, որի մեջ եղել են խթանիչներ՝ ներկրված Պորտուգալիայից, որը կիրառում են մարմնամարզիկները:
Ձերբակալվածների թվում եղել է դեղագործ, ով դեղորայքը բաց է թողել առանց բժշկի բաղադրատոմսի: Հանցագործներն իրենց հաճախորդներին փնտրել են սոցցանցերում և պայմանավորվել հանդիպման մասին:
Կազմակերպություններից մեկի օրական եկամուտը, որը խթանիչներ էր ներկրում Չինաստանից, կազմել է 11 հազար եվրո:










