ԱՄՆ-ում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել (տեսանյութ)
ԱՄՆ Դեյթոն քաղաքում (Օհայո նահանգ) շաբաթ տեղի ժամանակով ժամը 13։00-ին ավիաշոուի ժամանակ կասկադյորներով ինքնաթիռ է կործանվել. ինքնաթիռը բարձրացել է օդ՝ «մարդը թևի վրա» հնարքը կատարելու համար, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Ինքնաթիռը սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը այն պահին, երբ կասկադյորը գտնվել է նրա թևի վրա, ընկել է և այրվել։ Օդաչուն և կասկադյորը մահացել են, հանդիսատեսից ոչ ոք չի տուժել։
Միջադեպի պատճառով ավիաշոուի բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված էին օրվա 2-րդ կեսի համար, հետաձգվել են։
Դեյթոնի ավիաշոուն ԱՄՆ-ի ամենահին շոուներից է։










