ԱՄՆ-ում 3-ամյա երեխան մահացել է 3 ժամ փակ մեքենայում մնալուց հետո
ԱՄՆ Փալմետո քաղաքում (Ֆլորիդա նահանգ) շաբաթ մահացել է 3-ամյա Դուեյն Անդերսոն անունով մի երեխա, ում ծնողները 3 ժամ թողել են փակ մեքենայում, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Մենատի շրջանի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։
Ըստ նախնական տվյալների՝ երեխայի ծնողները երկու տարբեր մեքենաներով իրենց մյուս երկու երեխաների հետ Դուեյնին բերել են դայակի մոտ։ Երեխաներից երկուսը՝ 4 և 5 տարեկան, տուն են մտել, իսկ 3-ամյա տղային մոռացել են մեքենայում։
Համաձայն ցուցմունքների՝ ծնողները և դայակը վստահ են եղել, որ բոլոր երեք երեխաներնէլ տանն են գտնվում։
Դեռևս մեղադրանքներ չեն ներկայացվել։










