Պատահար Իսակովի պողոտայում, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

10:05 • 24.06.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 06.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում կամրջի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-21011» մակնիշի 27LU435 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ջրատար ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում. դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
 

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1988թ. ծնված Ա. Դավթյանին, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: