Ալբանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է իշխող կուսակցությունը

01:28 • 24.06.13

Ալբանիայի իշխող Դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետ Սալի Բերիշեյը, 2% առավելությամբ հաղթում է կիրակի օրը Ալբանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում, վկայում են exit-polls-ի արդյունքները, հաղորդում է Риа Новости-ն:


Ըստ BalkanWeb կայքի, Դեմոկրատական կուսակցությունը ստացել է ձայների 42%-ը, իսկ նրա հակառակորդ հանդիսացող Սոցիալիստական կուսակցությունը հավաքել է 40%: Նման տարբերություն առկա է նաև նշված 2 կուսակցությունների շուրջ ձևավորված կոալիցիաների միջև: Բերիշի աջ կոալիցիան ստացել է 48% ձայն, իսկ մյուս կողմը՝ 46%:


Ընտրողների հարցումները կատարել է ալբանական Civitas հիմնադրամը՝ համագործակցելով ամերիկյան Anzalone Liszt Research-ի հետ:


Ավելի վաղ 2 կուսակցությունները՝ չսպասելով ընտրությունների ավարտին, հայտարարել էին իրենց հաղթանակի մասին:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալբանիայում խորհրդարանական ընտրություններին հետևած անկարգությունների հետևանքով ընդդիմադիր ակտիվիստ է սպանվել: