Բրազիլիայում ցուցարարները փակել են օդանավակայանի ճանապարհը

09:37 • 24.06.13

Բրազիլիայի մի քանի քաղաքներում վերսկսվել են բողոքի ակցիաները, սակայն ավելի փոքր մասշտաբներով, քան վերջին մի քանի օրվա ընթացքում էին, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Ռիո դե-Ժանեյրոյի Կոպակոբանա լողափին հավաքվել են հազարավոր մարդիկ, որոնք դեմ են օրենսդրական փոփոխություններին, որոնցով սահմանափակվում են դատախազության լիազորությունները կոռուպցիայի հետաքննության հարցում։

 

Երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ֆորտալեզա քաղաքում, որտեղ Կոնֆեդերացիաների գավաթի խմբային փուլի շրջանակներում տեղի է ունեցել Իսպանիա-Նիգերիա հանդիպումը, ցուցարարների ամբոխը փակել է դեպի օդանավակայան տանող ճանապարհը։


Բողոքի զանգվածային ակցիաները Բրազիլիայում սկսվել էին հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումից հետո։