Իսրայելը պատասխանել է պաղեստինցիների կողմից բացված կրակին

08:54 • 24.06.13

Պաղեստինյան խմբավորումների կողմից Իսրայելի հարավային շրջանների ռմբակոծությանն Իսրայելը հակահարված է տվել։

 

Գազայի հատվածի ուղղությամբ բացված պատասխան կրակի հետևանքով երեք օբյեկտ մասնակի փլուզվել է, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Դեռևս չհաստատված տվյալներով՝ պաղեստինցիների կողմից հարձակման պատճառ է դարձել ՀԱՄԱՍ-ի դաշտային հրամանատարի սպանությունը, որը տեղի է ունեցել հունիսի 22-ին։


Ինչպես նշում են Իսրայելի իշխանությունները, հրթիռակոծությունը տեղի է ունեցել երկրում զորավարժությունների անցկացումից հետո, որի մասին ավելի վաղ չէր հայտարարվել։


Սա առաջին նման միջադեպն է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։

 

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, գիշերը պաղեստինյան խմբավորումները 6 հրթիռ էին արձակել Իսրայելի հարավային մասի ուղղությամբ։