Մալայզիայում մառախուղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Մալայզիայի երկու հարավային նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կապված այն բանի հետ, որ օդի աղտոտվածության մակարդակը հասել է հերթական ռեկորդային ցուցանիշի, գրում է BBC-ն:
Ծուխն առաջացել է հարևան Ինդոնեզիայում անտառային հրդեհների պատճառով, որտեղ դաշտերի համար տեղ ազատելու նպատակով ագարակատերերն այրում են անտառները, ինչն արգելվում է օրենքով:
Մոտակա Մուար և Լեդանգ քաղաքների իշխանությունները կոչ են արել բնակիչներին տնից դուրս չգալ: Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրը նույնպես պատվել է թանձր մառախուղով:
Ինդոնեզիայում հրդեհների համար մեղադրում են արմավենու յուղ արդյունաբերող արտասահմանյան ընկերություններին:










