Բժիշկները Նելսոն Մանդելայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր են գնահատել

01:15 • 24.06.13

Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան, ով արդեն ավելի քան 2 շաբաթ գտնվում է Պրետորիայի հիվանդանոցում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հայտնել է երկրի ղեկավար Ջեյքոբ Զուման, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Զուման այցելել է Մանդելային հիվանդանոցում, որտեղ բժիշկներն ասել են, որ Մանդելայի վիճակը վերջին օրվա ընթացքում վատացել է:


Ըստ Զումայի, բժիշկները անում են ամեն հնարավորը, որպեսզի 94-ամյա Մանդելային փրկեն թոքերի վարակից:


Տարվա սկզբից սա Նելսոն Մանդելայի արդեն 3-րդ հոսպիտալացումն է: