Ամերիկացի լարախաղացն անցել է Մեծ Կանյոնն առանց անվտանգության գոտու (տեսանյութ)

10:19 • 24.06.13

Ամերիկացի լարախաղաց Նիկ Վալենդան անցել է Մեծ Կանյոնն առանց անվտանգության գոտու, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

 

Վալենդան 5 սմ հաստությամբ պողպատե մետաղալարի վրայով 427 մ տարածությունն անցել է մոտ 23 րոպեում։ Նա դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ով անցել է Մեծ Կանյոնը ճոպանի վրայով։

 

Ընդհանուր առմամբ, լարախաղացը պատրաստվել էր իր «զբոսանքին» 4 տարի։ Վերջին ամիսներին նա մարզվում էր Ֆլորիդայում. Վալենդան քայլում էր 300 մետրանոց պարանի վրայով, որը շրջապատված էր հատուկ օդափոխիչներով, որոնք 80 կմ/ժ արագությամբ քամի էին առաջացնում։

 

Իրեն «լարախաղացների թագավոր» անվանող Վալենդայի այլ՝ առավել կարևոր ձեռքբերումներից է Նիագարայի ջրվեժն անցնելը, որը նա իրականացրել է 2012թ. հունիսին։

 

Արիզոնա նահանգում գտնվող Մեծ Կանյոնն ամենամեծերից է աշխարհում, որոշ հատվածներում նրա խորությունը հասնում է 1.800 մետրի։


 
Wallenda to walk across Grand Canyon