Չինաստանում զանգվածային անկարգությունների հետևանքով մոտ 30 մարդ է զոհվել
Չինաստանի հյուսիս-արևմտյան Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 27մարդ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ այսօր առավոտյան փոքրիկ քաղաքներից մեկում մի խումբ մարդիկ սառը զենքերով սկսել են հարձակվել ոստիկանական բաժանմունքների, քաղաքապետարանի շենքի վրա։ Հարձակվողները հրկիզել են մի քանի ոստիկանական մեքենաներ։
Հարձակումների հետևանքով զոհվել է ոստիկանության 9 ներկայացուցիչ և 8 քաղաքացիական անձ։ Ոստիկանները հարձակվողների դեմ կրակ են բացել, ինչի հետևանքով սպանվել է 10-ից ավելի մարդ։
Իրավապահները փնտրում են անկարգությունների մնացած մասնակիցներին, որոնք փախուստի են դիմել։ Անկարգությունների պատճառների մասին տեղեկություններ չկան։
Սինցզյանը Չինաստանի «թեժ» կետերից մեկն է։ Տարածաշրջանում, չինական իշխանությունների տվյալներով, գործում են իսլամիստ ծայրահեղական խմբավորումներ։










