Ներքնազգեստով և վարդագույն պաստառներով. Մոսկվայում պիկետ է անցկացվել՝ ի պաշտպանություն Դոլչեի և Գաբանայի

21:54 • 26.06.13

Մոսկվայում Իտալիայի դեսպանատան մոտ 3 կին պիկետ են կազմակերպել՝ ի պաշտպանություն հագուստի իտալացի մոդելավորողներ Դոմենիկո Դոլչեի և Ստեֆանո Գաբանայի, որոնց իտալական դատարանը 20 ամսվա ազատազրկման էր դատապարտել հարկերից խուսափելու համար, հայտնում է РИА Новости-ն:


Աղջիկները եղել են ներքնազգեստով և վարդագույն պաստառներով: «Ազատություն Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբանային», « D&G-ն՝ խղճի կալանավորներ» և այլն. նման գրություններ են եղել նրանց պաստառներին:


Ակցիան տևել է 40 րոպե, ոստիկանները դրա անցկացմանը չեն խոչընդոտել: