Փրկարարները դուրս են բերել 15 օր Աղստև գետում քարի վրա մնացած շանը
Հունիսի 26-ին, ժամը 19.37-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքով հոսող Աղստև գետում՝ քարին, մոտ 15 օր է՝ շուն է կանգնած, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ և նրան օգնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Իջևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել շանը և տեղափոխել ապահով տարածք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:










