Եգիպտոսում իսլամիստների և ընդդիմադիրների բախման հետևանքով զոհվել է 5 մարդ

23:11 • 26.06.13

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հյուսիս երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 5 մարդ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով «Ալ-Յաում աս-Սաբիա» կայքին:


Ընդդիմադիրների և իսլամիստների միջև բախումները այսօր սկսվել են Էլ-Մանսուրա քաղաքում: Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ այդ բնակավայրի փողոցներում իրական փողոցային մարտեր են ընթանում:


Վերջին 2 շաբաթների ընթացքում երկրում պարբերաբար անկարգություններ են առաջանում, որոնց արդյունքում արդեն զոհվել է առնվազն 3 մարդ: