Իրանում Թմրամոլության դեմ պայքարի օրը 100 տոննա թմրանյութ են այրել
Իրանում Թմրամոլության դեմ պայքարի օրվա կապակցությամբ 100 տոննա թմրանյութ են այրել, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Թեհրանում 50 տոննա տարբեր տեսակի թմրամիջոցներ են այրվել երկրի իշխանությունների և օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությամբ արարողության ժամանակ։ Եվս մոտ 50 տոննա ոչնչացվել է Իրանի այլ քաղաքներում։
Թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի համար Իրանը յուրաքանչյուր տարի ծախսում է ավելի քան 800 մլն դոլար, սակայն մինչև այժմ Իրանը համարվում է մի երկիր, որի տարածքով թմրանյութեր վաճառողները տոննաներով թմրանյութեր են տեղափոխում Աֆղանստանից Եվրոպա և արաբական երկրներ։










